ԱՄՆ-ն էականորեն նվազեցնում է Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է 2018 թվականի ֆինանսական տարվա համար առաջարկությունները, որոնք նախատեսում են էականորեն նվազեցնել Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայաստանին առաջարկվում է ընդամենը $6.8 մլն տրամադրել։ Մինչդեռ 2017-ին տրամադրված օգնությունը կազմել էր $20.4 մլն։ Այսպիսով՝ օգնության ծավալը առաջարկում է նվազեցնել 67%-ով Վրաստանին ու Ուկրաինային տրամադրվող օգնությունը կնվազեցվի համապատասխանաբար 57 %-ով ու 70%-ով, Ադրբեջանին օգնությունը՝ 90%-ով։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կստանա 1 մլն դոլար։
Նշենք, որ Հայաստանի համար առաջարկվող գումարից 4 միլիոն դոլարը կհատկացվի Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամին, 1.5 մլն դոլարը՝ թմրանյութերի դեմ պայքարի և 700.000 դոլար՝ հակաահաբեկչական, ականազերծման և հարակից ծրագրերի շրջանակում:

Բյուջեն պահպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը և չի նախատեսում ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին ռազմական օգնություն, այնուամենայնիվ, նախատեսում է 600.000 դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար։ Եվրոպական և եվրասիական երկրներին օգնությունն, ընդհանուր առմամբ, կկրճատվի 60%-ով»,-գրել է թերթը:




Լրահոս