
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքների, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: