
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախագիծը: Ըստ այդմ` արտահերթ նիստ կգումարվի հունիսի 8-ին, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված:
Հարցերից են, օրինակ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, «Քրեական օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Հիշեցնենք, որ ևս մեկ արտահերթ նիստ նախատեսված է մայիսի 30-ին: