Ինչպիսի իրադրություն է առաջնագծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում այս գիշեր հարաբերական անդորր է եղել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա նշեց, թե սահմանում իրավիճակը նախորդ օրերի համեմատ գրեթե չի փոխվել, իրավիճակը նորմալ է:

Հավելենք, որ այսօր ԱՀ ՊՆ-ն սահմանային իրավիճակի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Իսկ երեկ տարածած հաղորդագրության համաձայն` մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (41 արկ):




Լրահոս