ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2100 տնտեսվարող սնանկության վտանգի առջև է. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 2016-17 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ:

Կարապետյանի խոսքով,  որոշ տնտեսվարողների նկատմամբ կարելի է կիրառել նաև սնանկության վարույթի այլընտրաքային միջոց, իսկ ստեղծված իրավիճակը պայմանավորված է թե՛ վարչարարության կազմակերպման, թե՛ օրենսդրության, թե սնանկության կառավարիչների բացահայտման և այլ խնդիրներով:

Խնդիրը լուծելու նպատակովվ, նա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման կիրառման վերաբերյալ առաջարկություն՝ միաժամանակ ներկայացնելով տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման և դրանք բացահայտելու պետական եկամուտների գործիքակազմ, ինչպես նաև առաջին կետով նախատեսված առաջարկությունները ներկայացնելուն պես մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս