
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայում հաղթելուց հետո սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել:
«Առաջ «Յունայթեդ»: Շատ, շատ, շատ, շատ երջանիկ եմ հաղթանակի համար: Այս տիտղոսը նվիրում եմ ընտանիքիս, Մանչեսթերին և բոլոր հայերին»,- գրել է նա: Մխիթարյանը նաև հետևյալ լուսանկարն է հրապարակել: