Պատմական տարբեր ժամանակներում հայերը զարմացրել են աշխարհն իրենց հայտնագործություններով, որոնք հեշտացրել են մեր կյանքը: Ներկայացնենք, թե որ հայտանագործությունների հեղինակներն են հայերը:
Հովհաննես Ադամյան
Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության հայտնագործողներից մեկն է:
Արտաշես Այկանյան
Այկանյանին են պատկանում այնպիսի հայտնագործություններ, ինչպիսիք են՝
ծալքավոր-պլաստիկ խողովակ,
կապույտ շերտ՝ ավտոմեքենայի ապակիների վրայի ցանկացած արևի լույսից պաշտպանվելու համար,
կոնտեյներներ՝ մթերքների պահպանման համար,
մեքենաներ, որոնք արտադրում են Coca-Cola-ի պլաստմասե շշեր
Սարգիս և Ռոզա Կոլոմբոսյան
Սարգիս և Ռոզա Կոլոմբոսյանները եղել են ԱՄՆ-ում առաջին մարդիկ, ովքեր յոգուրտը պատրաստել են հայկական մածունի օգտագործմամբ:
Ալեքս Մանուկյան
Ֆիլանտրոպ, բիզնեսմեն, ինչպես նաև տեխնոլոգն արտոնագրել է մեր օրերում շատ հայտնի մեկ լծականի ծորակը, որը հեղափոխական էֆեկտ ունեցավ ջրային ոլորտում:
Արտեմ Միկոյան
Ամբողջ աշխարհում հայտնի Արտեմ Միկոյանը 1940-1942 թվականներին հորինել է МиГ-1, МиГ-3, МиГ-19, МиГ-21, МиГ-23 տիպի ռազմական կործանիչներ:
Գաբրիել Ղազանչյան
Մազերի չորացման համար նախատեսված տեխնիկա, որը հիշեցնում էր ժամանակակից վարսահարդարիչը:
Քրիստափոր Տեր-Սերոբյան
1854 թվականին նա դարձել է դոլարի վրայի կանաչ ներկի հեղինակը, որը հնարավոր չէ կեղծել:
Անդրանիկ Իոսիֆյան
Էլեկտրոտեխնիկայի ոլորտում ԽՍՀՄ-ի հայտնի գիտնականը, որը 1966 թվականին ստեղծել է առաջին «Մետեոր» անվամբ սպուտնիկը:
Ավետիս Զիլջյան
Ավետիս Զիլջյանը ԱՄՆ-ում բացել է Zildjian Cymbal Co. բրենդի թմբուկների առաջին ֆաբրիկան:
Ռուբեն Օրբելի
Սովետական ստորջրյա հնագիտության նախահայրն է: Նա հատուկ մեթոդիկա է հնարել, որը հնարավորություն է տալիս պահպանել հնագիտական փաստերը վնասվածքներից, որոնք հանում են խորքերից:
Ռուբեն Էկսերջյան
Զենիթային զենքերի հեղինակ, որոնք օգտագործվել են ԱՄՆ-ի օդային ուժերի կողմից՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:
Լյութեր Ջորջ Սիմիջյան
Նրան են պատկանում 20-ից ավելի հայտնագործություններ, ներառյալ՝
բանկոմատը,
այս օրերին պահանջված տեսախցիկը
պրոեկցիոն լապտեր, որը էկրանին ցուցադրում է այն, ինչ կարող եք տեսնել մանրադիտակով: