Կոնգրեսը Վաշինգթոնում թուրքերի բռնությունը դատապարտող բանաձև է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ ԿոնգրեսիՆերկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը(հանրապետական, Կալիֆորնիա) ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթիի (հանրապետական, Կալիֆորնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի (դեմոկրատ, Մերիլենդ) հետ ներկայացրեցՆերկայացուցիչների պալատի 354 բանաձևը: Այս բանաձևը դատապարտում է ս.թ. մայիսի 16-ինԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը:Ներկայացուցիչների պալատի բանաձևը կոչ է անում «օրինազանցներին պատասխանատվության ենթարկել»:

Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում նշվում է. «ժամեր շարունակ տևած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները և Թուրքիայի դեսպանատնիցանձիք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելուցուցարարներին»: Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ «թուրքպաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին»:

Բացի այդ բանաձևում նշվել է, որ Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի ևայլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», ևսա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանիանվտանգության ծառայախմբի անդամների կողմից:

Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում կոչ է արվում. «ցանկացած թուրք անվտանգությանաշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքականանվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք էքրեական պատասխանատվության ենթարկվի և դատական գործ հարուցվի նրանց դեմ ՄիացյալՆահանգների օրենսդրության համաձայն»:

Խիստ դեմ արտահայտվելով Թուրքիայում ռեպրեսիվ ավտորիտարիզմի աճող միտմանը՝Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևում նշվում է, որ «Միացյալ Նահանգները պետք է քայլերձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատություններըերկրներում, ինչպես օրինակ Թուրքիայում, և պայքարի ​​ օտարերկրյա առաջնորդների՝ ազատ ևխաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»:

«Համագումարը երախտագիտություն է հայտնում կոնգրեսականներ Ռոյսին, Էնգելին, Մըքքարթինու Հոյերին՝ վերջիններիս կողմից երկկուսակցական օրինագծի ներկայացման համար, որովդատապարտվում է թուրքերի կողմից կատաղի հարձակումը խաղաղ ցուցարարների դեմ և մերժողովրդավարական նվիրական արժեքների անարգումը», – նշել է Համագումարի գործադիրտնօրեն Բրայան Արդունին:

Համագումարի անցյալ շաբաթվա հայտարարությամբ կոնգրեսականներին և Վարչակազմին կոչ էրարվում դատապարտել Թուրքիայի կողմից հիմնարար ազատությունների ոտնահարման վերջին դեպքը: Համագումարը նաև  համայնքային քարոզչական արշավ սկսեց՝ հորդորելովՆերկայացուցիչների պալատի ու Սենատի անդամներին դատապարտել թուրքերի կողմիցհարձակումը և պատասխանատվության ենթարկել այս բռնարարքներն իրականացնողներին:

Ի լրումն Ներկայացուցիչների պալատի բանաձևի, 28 կոնգրեսականներ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ են ստորագրել՝ վերջինիս կոչ անելով§հրապարակավ դատապարտել այս գործողությունները, և որ նույնքան կարևոր է, ապահովել, որայդ մարդիկ լիակատար պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»:Նախորդ օրը սենատորներ Լինսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) և ՓեթրիքԼեյհին (դեմոկրատ, Վերմոնտ) նամակ էին հղել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին,որտեղ մասնակիորեն ասվում է. «Տեղական իրավապահ մարմիններին հորդորում ենք դատական գործ հարուցել այս հարձակումն իրականացնողների դեմ օրենքի լիակատար սահմանմամբ ևաջակցել ներգրավված ցանկացած դիվանագիտական ​​անձնակազմի արտաքսմանը ՄիացյալՆահանգներից»: Այլ սենատորներ և կոնգրեսականներ ևս հանդես են եկել այս հարձակումներըդատապարտող հայտարարություններով:




Լրահոս