
«Եվրոպայի լիգայի 2017-ի հաղթող». Հենրիխ Մխիթարյանը նշված գրառմամբ նոր լուսանկար է հրապարակել համացանցի իր էջում:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի կազմում երեկ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: 28-ամյա ֆուտբոլիստը հիանալի գոլի հեղինակ դարձավ «Այաքսի» հետ եզրափակիչ խաղում: Պարգևատրումից հետո Մխիթարյանը թիմակիցների հետ տոնում էր այս մեծ նվաճումը, և այդ ամբողջ ընթացքում՝ հայկական եռագույնն ուսերին: