Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ շենքերի և շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու հարցին:
«Սույն թվականի մարտի 23-ին ներկայացվեց հանձնարարական՝ բազմաբնակարան շենքերի տանիքների կարգավորման խնդրին՝ այդ շենքերի շինությունների սեփականատերերի կողմից ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի դիմաց կատարված վճարների և այլ միջոցների ներգրավմամբ, լուծում տալու վերաբերյալ: Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ և մոտեցում` հատկապես շենքերի տանիքների մասով (ձև, նյութ, գույն և այլն), սակայն նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: