
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ պետական գույքի կառավարման վարչության իրականացրած այցին: Նրա խոսքով, այդ այցի ընթացքում վեր են հանվել խնդիրներ պետական գույքի օտարման գործընթացի կազմակերպման, էլեկտրոնային աճուրդի և համապատասխան գույքի հաշվառման ոլորտներում, ինչպես նաև վարչության կողմից իրեն վերապահված գործառույթներն արդյունավետ կազմակերպելու առկա գործիքակազմի թերություններ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: