ՖՈՏՈ. Ինչու են տարբեր երկրներում ամուսնական մատանին տարբեր ձեռքերի կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթներից շատերը չնայած մեր օրերում չեն պահպանվում, սակայն ունեն պատմական և մշակութային մեծ նշանակություն: Adme.ru-ն որոշել է պարզել, թե ինչու ամուսնական զույգերը երկրների մի մասում ամուսնական մատանին կրում ձախ ձեռքում, իսկ մի քանիսում` աջ: Միշտ հետաքրքիր է իմանալ այդպիսի փոքր, սակայն  կարևոր տարբերությունների մասին:

Հին հռոմեացիների և եգիպտացիների մոտ հավատ կար, որի համաձայն, անանուն մատի վրա կա այնպիսի ներվ կամ երակ, որն ուղիղ կապված է սրտի հետ: Հռոմեացիները դրա համար նույնիսկ հատուկ անուն ունեին «սիրո երակ»: Եթե մարդը մատանին կրում էր անանուն մատի վրա, դա նշանակում էր, որ նրա սիրտն արդեն զբաղված է:

Հին հռոմեացիները եղել են առաջինը, ովքեր սկսել են ամուսնական մատանին կրել աջ ձեռքի անանուն մատին: Այն ժամանակ կարծիք կար, որ ձախ ձեռքը դժբախտ և անվստահելի է:

Հնդկաստանում երկար տարիներ ընդունված էր մատանին կրել միայն աջ ձեռքի մատի վրա, քանի որ ձախը «մաքուր չէ»: Մեր օրերում մատանին կարելի է կրել երկու ձեռքերին էլ:

Գերմանիայում և Նիդերլանդներում սիրահարները ոսկեգույն  մատանիները մինչ ամուսնությունը կրում են ձախ ձեռքին, իսկ հարսանեկան արարողությունից հետո` աջ ձեռքին, որը խոսում է կարգավիճականի փոփոխության մասին:

Հրեական ավանդույթների համաձայն, փեսացուն մատանին դնում է հարսնացուի աջ ձեռքի ցուցամատին`  որպես ձեռքի վրա ամենակարևոր մատ: Հարսանեկան արարողությունից հետո աղջիկները սովորաբար մատանին սկսում են կրել նույն ձեռքի մատնեմատին:

Երկրներ, որտեղ ամուսնական մատանին կրում են աջ ձեռքին`  Նորվեգիա, Դանիա, Ավստրիա, Լեհաստան, Բուլղարիա, Ռուսաստան, Պորտուգալիա, Իսպանիա,. Վրաստան, Սերբիա, Ուկրաինա, Հունաստան, Լատվիա, Հունգարիա, Կոլումբիա, Կուբա, Պերու, Վենեսուելա:

Ամուսնական մատանին ձախ ձեռքին կրելը վերջերս եկած ավանդույթներից է, որը սկիզբ է առել միայն 18-րդ դարում:

Լիբանանում, Թուրքիայում, Սիրիայում և Բրազիլիայում մինչ ամուսնությունը մատանին կրում են աջ ձեռքին, իսկ դրանից հետո` ձախին:

Երկրներ, որտեղ ամուսնական մատանին կրում են ձախ ձեռքին`  Ավստրալիա, Կանադա, Եգիպտոս, Բոթսվանա, Իռլանդիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկայի երկրները, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Ռումինիա, Սլովենիա, Սլովակիա, Խորվաթիա , ինչպես նաև Ասիայի երկրների մեծ մասը:

Շրի-Լանկայում փեսացուն մատանին կրում է աջ ձեռքին, իսկ հարսնացուն` ձախ:

Մահմեդական շատ երկրներում ընդունված չէ ամուսնական մատանի կրելը, սակայն եթե կրում են, ապա տարբերություն չկա, թե որ ձեռքին:

Երկրներում, որտեղ մատանին կրում են ձախ ձեռքին, ամուսնու կամ կնոջ մահվանից հետո կրում են աջ ձեռքի նույն մատին: Սա խոսում է հանգուցյալի հետ անխախտ կապի մասին:

Մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը տղամարդիկ ամուսնական մատանի չէին կրում: Զինվորականները, ովքեր հեռու էին գտնվում տնից և ընտանիքից, սկսեցին դա կրել որպես հիշողություն այն մասին, որ իրենց սպասում են սիրելի կանայք:

Եթե դուք չեք ձգտում հետևել ավանդույթներին կամ կրոնական ծեսերին, ապա ամուսնական մատանին կրելու համար ընտրված ձեռքն այս դեպքում դառնում է անձնական ընտրության և հարմարավետության հարց: Օրինակ, շատ ձախլիկներ նախընտրում են մատանին կրել աջ ձեռքին:

Ի վերջո, ամուսնական մատանիներն ամենից առաջ սիրո խորհրդանիշ են և չկա որևէ օրենք, որն  արգելում է այն կրել այս կամ այն ձեռքին: Այնպես որ, ընտրութունը ձերն է:




Լրահոս