
Հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հուսով է, որ վեցերորդ գումարման խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը կարդարացնեն իրենց: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սարգսյանը` նշելով, որ շատ թիմերում քաղաքական մարդկանց քանակը շատ պակաս է:
«Հիմա խորհրդարանում որպես արմատական ընդդիմություն ներկայացված է «Ելք» դաշինքը և կարծում եմ` իրենք բավականին հմուտ են և դիրքերը կկարողանան պահել: Բայց լուրջ հարցեր այնտեղ բարձրացնելու և դրանց լուծումներ տալու հնարավորություն այդ դաշինքը չի ունենա», – նշեց նա:
Նրա խոսքով` խորհրդարանը թարմացած տեսք ունի, օդիոզ դեմքերն են նվազել և նույնիսկ այդ իմաստով կարող է անհետաքրքիր լինել: «Բոլորն էին հասկանում, որ վարկանիշային համակարգն ուղղակի պարտադրում է, որ բոլոր տարածքներում ներգրավեն մարդիկ, որոնք կարող են ձայն բերեն: Այդտեղ մենք ունեցանք որակի անկում և նախկին համակարգն ավելի լավն էր», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան