Դեսպան Թումանյանն ընդունեց Սպահանի թեմի նորընտիր մարմինների ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Սպահանի թեմի պատգամավորական խորհրդի ատենապետ Թաթուլ Օհանյանին, թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանին, Հայ դատի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վահե Թորոսյանին, թեմական խորհրդի անդամ Նորայր Թումանյանին:

Հանդիպմանը Դեսպան Թումանյանը ներկայացրեց Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը, հայկական թեմերի հետ դեսպանության փոխհարաբերություններն ու առկա խնդիրները:

Հյուրերը ներկայացրեցին համայնքային կյանքի տարբեր բնագավառներում իրականացվող աշխատանքները, կրթական և մարզամշակութային առանձին ծրագրերի իրականացման ընթացքը:

Քննարկվեցին համայնքի հայ գործարարների՝ Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները, անդրադարձ եղավ Երևան-Սպահան համագործակցության խնդիրներին:




Լրահոս