Դեսպան Թումանյանի հանդիպումներն ԻԻՀ Մեջլիսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի Մեջլիսի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Ֆերեյդուն Հասանվանդի և հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ էներգետիկ ծրագրերը և համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով բազմակողմ համագործակցության նախագծերին:

Նույն օրը դեսպան Թումանյանը հանդիպում ունեցավ նաև Իրանի Մեջլիսի գյուղատնտեսության, ջրի և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Ալի Մոհամմադ Շաերիի և հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը, ընդգծելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության մեծ ներուժի առկայությունը, կարևորեց Հայաստանում համատեղ գյուղատնտեսական և գյուղմթերքների վերամշակման արտադրությունների հիմնումը և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները:

Քննարկվեցին նաև խորհրդարանական խմբերի փոխայցելությունների կազմակերպման, խորհրդարանական համագործակցության ակտիվացման խնդիրները:




Լրահոս