Ավելի քան մեկ տարի առաջ` ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունը ցնցում առաջացրեց Հանրապետությունում: Երկար ժամանակ տարաբնույթ քննարկումները չէին դադարում` ինչպե՞ս պայթեց 63 համարի երթուղային ավտոբուսը և ինչո՞ւ:
Նախ պետք է արձանագրենք, որ մեր երկրում այսօր առկա կայուն վիճակը բավականին փխրուն է, ինչպես մեր սահմանների պաշտպանվածությունը՝ մինչեւ անցած տարվա ապրիլի 1-ը, քանի որ մի ավտոբուսի պայթյունը մեկուկես օր խափանել էր պետական շատ գերատեսչությունների աշխատանքը: Բոլորը վերլուծում էին ահաբեկչության վարկածը, հերքում կամ հաստատում այն: Նկատենք` դատախազությունը նույն օրը պաշտոնապես հերքեց ահաբեկչության վարկածը:
Այսօր մենք ապրում ենք միանգամայն այլ Հայաստանում, որը չկար մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը: Եւ ցանկացած իրադարձությունից պետք է դասեր քաղենք:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Ենոքյան