4 օրից լրանում է Արթուր Այվազյանի՝ Մանախի երկամյսա կալանքի տակ պահելու ժամկետը: Ինչպես հայտնի է՝ ԱԺ ընտրություններից առաջ՝ մարտի 31-ի ուշ երեկոյան, «Ելք» դաշինքի անդամների ու Մանախի միջեւ միջադեպ էր սկսվել, ինչի արդյունքում ապօրինի զենք էր գործադրվել, որից հետո կալանավորվել էր Արթուր Այվազյանը: Եւ ահա տեւական ժամանակ է՝ այս գործով առերեսումները չեն կայանում:
Բանն այն է, որ Արթուր Այվազյանը պահանջում է, որ առերեսումը իրականացվի նկարահանմամբ, սակայն քննիչը մերժել է վերջինիս միջնորդությունը: Ասել է, թե այս երկու ամիսների ընթացքում իրավապահները միայն հարցաքննել են Արթուր Այվազյանին եւ «Ելք»-ի անդամներին, իսկ ահա առերեսումները այդպես էլ չեն կատարվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայկ Ալումյանը հայտնեց, որ քննիչը արդեն ներկայացրել է կանալքը երկու ամսով երկարացնելու միջնորդություն, որով նիստը կկայանա այսօր, իսկ թե ինչ կորոշի դատարանը, սպասենք զարգացումներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: