
Արդեն հայտնել էինք, որ Դավիթաշենի կամրջից այսօր երեխա է ընկել: Shamshyan.com-ը հայտնում է, որ փրկարարները քաղաքացիների օգնությամբ կարողացել են գտնել երեխայի դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը տղա է, 13 տարեկան, ում ինքնությունը պարզվում է: Տեղեկությունների համաձայն, երեխան ընկերոջ հետ խաղալիս է եղել և անզգուշությամբ վայր ընկել: Սակայն այս պահի դրությամբ երեխայի ինքնությունը, ընկնելու պաշտոնական հանգամանքներն ու շատ այլ մանրամասներ հայտնի չեն:
Լուսանկարը` shamshyan.com-ի: