Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երեք տարի ժամկետով:
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթն հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի ՊՆ այցելությունից հետո Ռազմական ոստիկանության պետը պաշտոնանկ է արվել: Մասնավորապես գրել էինք. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԶՈՒ վերջին միջադեպերի պատճառով երեկվա հանդիպումից հետո եղել են նաեւ պաշտոնանկություններ. աշխատանքից ազատվել է ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ընդ որում, մեր աղբյուրները նրա պաշտոնանկությունը կապում են հենց ԶՈՒ վերջին միջադեպերի հետ, այդ թվում եւ ջրահեղձ եղած զինվորների դեպքի: Իսկ ՌՈ պաշտոնում նշանակվել է Արթուր Բաղդասարյանը, որ մինչ այդ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Հրաչյա Հարությունյանի տեղակալն էր»: