Որ նախարարները վերանշանակվեցին. Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ նախագահի որոշմամբ Դավիթ Հարությունյանը նշանակվեց արդարադատության նախարար:

Բացի այս նշանակումից, կատարվել են նաև մյուս նախարարների նշանակումները: Ինչպես և սպասելի էր, փոխվել է միայն  արդարադատության նախարարը: Նախարարների մեծամասնությունը վերանշանակվել են:

Ըստ այդմ վերանշանակվել են`

փոխվարչապետ, միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար`  Վաչե Գաբրիելյան,

տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայան,

արտաքին գործերի նախարար`  Էդվարդ Նալբանդյան,

պաշտպանության նախարար`  Վիգեն Սարգսյան,

գյուղատնտեսության նախարար` Իգնատի Առաքելյան,

էներգետիկ ենթակառուցվածքների և ներդրումների նախարար` Աշոտ Մանուկյան,

տրանսպորտի , կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյան,

սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան,

ֆինանսների նախարար` Վարդան Արամյան:




Լրահոս