«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու Մոսկվայում այսօր կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այդ միջոցառմանը մասնակցելու է նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը՝ նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ այս միջոցառման շրջանակներում նախատեսված են նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի առանձնազրույցները երկու երկրների նախարարների հետ: Իսկ խոսակցության հիմնական թեման վերաբերելու է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված վիճակին, այդ համատեքստում նաեւ քննարկման առարկա կարող են դառնալ սահմանային վերջին միջադեպերը: Ի դեպ, պատահական չէ նաեւ նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ-ն իր հերթին, ԵԱՀԿ ՄԽ-ն իր հերթին հրադադարի ռեժիմը խախտելու համար հասցեական քննադատել էին Ադրբեջանին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: