«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Այսօր հանրապետության 1400 դպրոցներում կհնչի վերջին զանգը: 2016-17 ուսումնական տարում հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտի 19.618 աշակերտ: Նշենք, որ 2016 թվականին 12-րդ դասարանն ավարտել է 22.069 աշակերտ, ինչը նշանակում է, որ այս տարի էականորեն նվազել է շրջանավարտների թիվը: Հայաստանի տասնյակ դպրոցներում այս տարի վերջին զանգ չի հնչի, պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր առկա է սահմանամերձ բազմաթիվ համայնքներում: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: