Բյուջեում փող չկա, իսկ Արման Թաթոյանին հավելյալ գումար են տալիս, որ շենք կառուցի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ ԱԺ-ում փակվում է Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը, ապա իշխանությունների բերած փաստարկներից մեկն էլ այն է, որ գումարներ կխնայվեն: Սակայն հակառակ այդ սկզբունքին՝ այս տարվա բյուջեով ավելացվել են Մարդու իրավունքների պաշտպանին հատկացվելիք գումարները, ու դրանով Արման Թաթոյանը ոչ միայն շուրջ երկու տասնյակ նոր աշխատակիցներ է ավելացնելու աշխատակազմում, այլեւ ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ պատրաստվում է նոր հարկաբաժին ավելացնել Պուշկին 56ա հասցեում գտնվող իր գրասենյակին:

Ա. Թաթոյանին լավ նայելու առիթ գործող իշխանություններն իսկապես ունեն, քանզի «ՀՀԿ-ի պաշտպան» տիտղոսի արժանացած մարդը անցած տարվա ընթացքում կազմել է խախտման մեկ տասնյակից էլ պակաս որոշումներ՝ ի տարբերություն նախորդի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս