Քաղաքացիներին վերջնականապես երկրից վռնդելու շեմին. Հողային օրենսգրքի նախագիծը լուրջ դիմադրության կարժանանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հողային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որ հավանության էր արժանացել կառավարության՝ մայիսի 18-ի նիստում, սպառնում է լուրջ դիմադրության արժանանալ: Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում քաղաքացիությունը դադարեցնելուց 1 տարվա ընթացքում մարդը պարտավոր է օտարել գյուղատնտեսական նշանակության սեփականություն համարվող հողը: Հակառակ դեպքում պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով կատարվում է հարկադիր վաճառք, ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության:

Մինչ այդ, նկատենք, որ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 1190 մարդ, որոնք համապատասխան դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Այսինքն՝ սա վերջին քայլն է՝ ՀՀ քաղաքացիներին վերջնականապես երկրից վռնդելու մասով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս