
Առաջիկայում ՀՀ արտգործնախարարությունում որոշակի փոփոխություններ կլինեն։
«Փաստ»-ի տեղեկություններով՝ բավականին նոր դեմքեր կհայտնվեն ԱԳՆ-ում։ Կերիտասարդացվի դեսպանների կազմը՝ 6-7 երկրներում Հայաստանը կներկայացնեն նախկին ԱԺ պատգամավորներ և մի քանի երիտասարդ կադրեր։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ այդ նշանակումները բոլորովին էլ Էդվարդ Նալբանդյանի սրտով չեն, կամ ավելի ճիշտ՝ նախարարը նրանց առանձնապես չի ճանաչում։ Նոր կադրերը ԱԳՆ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ չեն, և կնշանակվեն «դրսից»։