«Մառոզը ես եմ, դուք եք ուզո՞ւմ մառոզ անել». Արարատի մարզպետը «գրական» ժարգոնով «մրսացնում է». «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը ցանկանալով վրեժ լուծել «Ծառուկյան» դաշինքին հարող մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ գեղամ Միրզոյանից, աուդիտ է «գործուղել» Արտաշատի թիվ 3 դպրոց, որի տնօրենը վերջինիս քույրն է՝ Մարգուշ Միրզոյանը: Մազրպետը կարողացել է իրականացնել դպրոցը լուծարելու և իրեն ոչ հաճելի մարդու քրոջը գործազուրկ դարձնելու իր նպատակը:

Հիշեցնենք, որ մինչ այդ նա աշխատանքից հեռացրել էր մի քանի դպրոցների տնօրենների ևս, որոնք համարվում էին Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատից: Այդ մասին գրել էր մամուլը:

Մարզպետը տնօրեններին բանավոր մեղադրել էր «Ծառուկյան» դաշինքի օգտին խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատելու մեջ: Մարզպետի հաշվեհարդարի զոհ դարձավ նաև Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն, Արտաշատի նախկին քաղաքապետ։ Գագիկ Մուրադյանի կինը՝ Սերինե Հայրապետյանը:

Արամայիս Գրիգորյանը շարունակում է հարաբերություններ պարզել նաև մարզի այն գյուղապետերի հետ, որտեղ բնակիչները ձայն չեն տվել մարզպետի եղբորը՝ Արայիկ Գրիգորյանի օգտին:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գյուղապետերը արժանանում են մարզպետի արհամարհանքին, նա միտումնավոր չի ընդունում այդ մարդկանց, չի լսում նրանց խնդիրները, ասելով՝ «Մառոզը ես եմ, դուք եք ուզո՞ւմ մառոզ անել»: Գրեթե բոլորի հետ Արամայիս Գրիգորյանը խոսում է «գրական» ժարգոնով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս