«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարության նիստին անսպասելի ներկայացել էին պաշտոնյաներ, որոնք ամիսներով նիստերին չեն մասնակցում՝ սովորաբար իրենց փոխարեն տեղակալներին են ուղարկում։ Օրինակ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը։ Վերջինս երեկ մեզ բացահայտեց նիստին ներկայանալու գաղտնիքը․ «Կառավարության նիստ է, եկել եմ»։ Տարոն Մարգարյանն էլ զարմացավ, թե «լա՞վ չէ, որ եկել է»։
Քաղաքապետի զարմանքին արձագանքեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ հումոր անելով․ «Տարոն, էս դո՞ւ ես եկել քաղաքապետի փոխարեն»։
Առհասարակ, Վովա Գասպարյանը շատ է սիրում աջ ու ձախ հումորներ անել տարբեր մարդկանց վրա, նրանք էլ դժվարանում են համարժեք պատասխան տալ, միայն լուռ ժպտում են, եթե նույնիսկ հումորը կծու է լինում՝ ուժայինների հետ կատակ անել չի կարելի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: