Հինգերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար ևս անակնկալ էր Արա Բաբլոյանի՝ ԱԺ նախագահ դառնալը: Տիկին Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Բաբլոյանը լուրջ և պատասխանատու մարդ է և կարծում է, որ այդ առումով ԱԺ-ն չի տուժի:
Սարգսյանը սակայն կարծիք հայտնեց, որ Բաբլոյանն ամեն դեպքում ժամանակավոր է: «Կարող եմ ենթադրել, որ Արա Բաբլոյանը ժամանակավոր ֆիգուր է մինչև 2018 թվականը: Նա մի թեկնածու է, ով չունի ամբիցիաներ և մտածված են նշանակել»,- հավելեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան