
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին (23-րդ կմ) իրականացվել են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ:
Ժամը 11:00-ից նշված ավտոճանապարհը մաքրման աշխատանքների վերսկսման հետևանքով փակ է լինելու:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: