Արդեն 2 օր է, ինչ ԱՀ ՊՆ-ն որևէ հաղորդագրություն չի տարածել սահմանային իրավիճակի մասին: Մինչ այդ ընդգծենք, որ նման հաղորդագրություններ ամեն օր լինում էին, որտեղ նշվում էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերի քանակը, բնույթը:
Այսպիսի լռությունը շատերի մոտ անհանգստություն էր առաջացրել: Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, թե սահմանային իրավիճակում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նախկինի պես է: Նրա խոսքով, սակայն ամենօրյա հաղորդագրությունների տարածման կարգում են փոփոխություններ եղել և այսուհետ դրանք ամեն օր չեն տարածվի: