
Իսպանիայի ֆինանսների նախարարությունը հաստատել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ուղղված մեղադրանքը:
«Marca»-ն հայտնում է, որ 2011-ից 2013 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարի ֆուտբոլիստը խուսափել է ավելի քան 600 հազար եվրո հարկից, ինչը քրեորեն պատժելի արարք է: Ռոնալդուին կարող է 5 տարվա ազատազրկում սպառնալ:
Սակայն, ֆինանսների նախարարությունը խոստովանել է, որ վճռի կայացմանը կարող են տարատեսակ մեղմացուցիչ հանգամանքներ նպաստել, այս դեպքում ազատազրկման ժամկետը կարող է կրճատվել մինչև 15 ամսի: