
Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում մայիսի 25-ին հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետեւանքով մահացել են 3 հայ՝ մեկ ընտանիքից: Նախնական տեղեկություններով նրանք Հայաստանի քաղաքացիներ են:
«Արեւելք» կայքի հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից տեղեկացրել են, որ 3 մահացածներից բացի եւս մեկ հոգի այրվածքներով գտնվում է հիվանդանոցում:
Տեղեկությունը հաստատել են նաեւ ՀՀ ԱԳՆ-ից՝ տեղեկացնելով, որ մահացածներն են Սամանտա Քոչարյանը, Արսեն Քոչարյանի կինը և երկու տարեկան թոռնիկը՝ Ալիսոն:
Մարսելի քաղաքապետ Ժան–Կլոդ Գոդենն արձագանքել է միջադեպին՝ ասելով, որ «խորապես տխրել է» իմանալով դեպքի մասին։ Նա նաև ցավակցել է զոհերի և տուժածների ընտանիքներին։