Արդեն հայտնել էինք, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործին միացված Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի, Գեւորգ Սաֆարյանի եւ մի քանի այլ անձանց դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Տեղեկացրել էինք, որ դատարանում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ժիրայր Սեֆիլյանին, Գեւորգ Սաֆարյանին և մյուսներին դատական նիստերի դահլիճում դիմավորել են ծափահարություններով և «Մահ ռեժիմին», «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով:
Սակայն քիչ առաջ մեր թղթակիցը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվեց: Փաստաբան Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ` դատավորը եկել էր այն տրամադրվածությամբ, որպեսզի կարդար տեքստը իր հետ բերված և դատական նիստը հետաձգեր: Նա նաև նշեց, որ ամբաստանյալները բողոքում էին դատական նիստի ոչ հրապարակային լինելուց: