ՀՀ վերահսկիչ պալատի գործունեությունը կարծես թե կանգ է առել: Բանն այն է, որ այս գերատեսչության պաշտոնական կայքէջում վերջին լուրը տեղադրվել է մարտի 1-ին, երբ Լեւոն Յոլյանը նշանակվեց ՎՊ նախագահ: Դրանից հետո որեւէ տեղեկություն չկա այն մասին, թե ինչո՞վ է զբաղված եղել Յոլյանը, եւ, ընդհանրապես, նրա ղեկավարած կառույցը, արդյո՞ք ՎՊ խորհրդի նիստեր անցկացվում են, թե՞ ոչ:
2017թ. շուտով կես կլինի, բայց ՎՊ պաշտոնական կայքէջում նույնիսկ տարվա ընթացքում իրականացված ստուգումների մասին ընթացիկ հաշվետվություններ տեղադրված չեն: Կարճ ասած՝ այս գերատեսչությունը մատնված է լիակատար պարապուրդի: Նույնիսկ երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՎՊ-ից, բայց այդպես էլ որեւէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: