
Մայիսի 26-ին, ժամը 12:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի բակում ընկած քաղաքացի կա (հավանաբար ընկել է շենքից). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին (Մ. Խ.) Ն. Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ է:
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղից ճշտվել է, որ քաղաքացին մահացել է:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում ոչ-ոք չի եղել: Իրականացրել են ասֆալտի լվացման աշխատանքներ: