
Մայիսի 25-ին, ժամը 11.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում գտնվող թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Կատարվում է քննություն: