
Երբ ԱԺ-ում փակվում է Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը, ապա իշխանությունների բերած փաստարկներից մեկն էլ այն է, որ գումարներ կխնայվեն: Սակայն հակառակ այդ սկզբունքին՝ այս տարվա բյուջեով ավելացվել են Մարդու իրավունքների պաշտպանին հատկացվելիք գումարները, ու դրանով Արման Թաթոյանը ոչ միայն շուրջ երկու տասնյակ նոր աշխատակիցներ է ավելացնելու աշխատակազմում, այլեւ ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ պատրաստվում է նոր հարկաբաժին ավելացնել Պուշկին 56ա հասցեում գտնվող իր գրասենյակին:
Ա. Թաթոյանին լավ նայելու առիթ գործող իշխանություններն իսկապես ունեն, քանզի «ՀՀԿ-ի պաշտպան» տիտղոսի արժանացած մարդը անցած տարվա ընթացքում կազմել է խախտման մեկ տասնյակից էլ պակաս որոշումներ՝ ի տարբերություն նախորդի: