Պատանի լողորդները կմասնակցեն Վրաստանի բաց առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 27-28-ին Թբիլիսիում կայանալու է լողի Վրաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ Վրաստանի մայրաքաղաք մեկնում է 16 լողորդ (7 աղջիկ եւ 9 տղա): Մեր մարզիկները կմասնակցեն 12-ից 14 տարեկանների տարիքային խմբի պայքարին:

Լողի Հայաստանի հավաքականների համալրումը կատարվել է ապրիլին անցկացված Հայաստանի առաջնության արդյունքներով:




Լրահոս