
Trend գործակալությունը՝ վկայակոչելով բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին, հաղորդում է, որ Բաքվում ավարտվել է Ռուսաստանի, Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հետաքննությունը:
Մայիսի 30-ին կներկայացվեն գործի նյութերը, այնուհետև դրանք կուղարկվեն դատարան: Չերնինն այսօր հանդիպել է իր պաշտպանյալի հետ Բաքվի քննչական մեկուսարանի բուժկետում:
Հիշեցնենք, որ Լապշինը Բելառուսում ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի խնդրանքով: