
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում մայիսի 26-ի ժամը 15-ի դրությամբ,
ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 67 տրանսպորտային միջոց (18-ը՝ Երևան քաղաքում, 49-ը՝ մարզերում):
Մարզերում 25 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 23 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: