
Իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կլքի ակումբը և կգլխավորի Արգենտինայի ազգային հավաքականը:
Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը, 57-ամյա մասնագետը կլքի ակումբը հունիսի 1-ին, երբ կնքված լինեն համապատասխան փաստաթղթերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Սևիլիայի» նոր հնարավոր գլխավոր մարզիչը կլինի Խավի Գրասիան: