
«Բագրատաշեն» մաքսակետի պետն ազատվել է աշխատանքից: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ երկար տարիներ «Բագրատաշեն» մաքսային անցակետում ծառայելուց հետո Սողոմ Մելիքսեթյանը 2016 թվականին նշանակվել է ԿԱ ՊԵԿ ԳՏՄ Բագրատաշենի մաքսային կետի պետ:
Նշենք, որ 2017 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով նա պարգևատրվել է «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշանով: