
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «Բագրատաշեն» մաքսակետի պետն աշխատանքից ազատվել է: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի հետ:
-Պարո′ն Մակյան, այսօր «Բագրատաշեն» մաքսակետի պետ Սողոմ Մելիքսեթյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Ինչ տեղեկություններ ունեք, ինչու է նա որոշել ազատվել աշխատանքից:
-Ոչ ինֆորմացիան եմ լսել, ոչ ազատման պատճառը:
-Հաշվի առնելով այն հանգամանքը որ հայկական շուկայում վերջերս Բագրատաշեն համայնքի բնակիչների կողմից ադրբեջանական խնձորի ներմուծման դեպք էր բացահայտվել, ազատումը կապո՞ւմ եք այս ամենի հետ:
-Ես չեմ լսել, չէ, չգիտեմ ոչ մի բան…
Հիշեցնենք, որ վերջերս հայկական շուկայում ադրբեջանական խնձորի ներմուծման դեպք էր բացահայտվել: Մասնավորապես, պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու ապօրինի ներկրել, իսկ այնուհետև, առանց պետական գրանցման ու հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր:
Արփինե Թովմասյան