ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Վերջին զանգը` «Փարվանայում». ավանդույթները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մեծ թվով շրջանավարտներ հավաքվել էին «Փարվանա» ռեստորանային համալիրում՝ նշելու Վերջին զանգը: Միջոցառման կազմակերպիչը  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, ում կողմից նման միջոցառում կազմակերպելն արդեն ավանդույթ է դարձել:

Ավարտական երեկոյին ներկա էին  Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և այլ հյուրեր: Փոխքաղաքապետը նաև շնորհավորական խոսք ուղղեց շրջանավարտներին:

Շրջանավարտներին ողջունելու էին եկել հայտնի երգիչ-երգչուհիներ, որոնց կատարումներն էլ ավելի լավ մթնոլորտ ապահովեցին: Իսկ արդեն օրվա հերոսները մեզ հետ զրույցում կիսվեցին իրենց զգացողություններով և ապագա ծրագրերով:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս