ՊՆ-ում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. ովքե՞ր են թիրախում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊՆ-ում առաջիկայում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ առաջիկայում պաշտոնից կազատվեն նախարարության մի քանի վարչությունների պետեր, նաեւ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատու պաշտոնյաներ, զորամասերի հրամանատարներ: Նկատենք՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ նախարարություն անակնկալ այցից հետո:

ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման հաջորդ օրը եղավ Ս. Սարգսյանի հրամանագիրը՝ ռազմական ոստիկանության պետի փոփոխության մասին. Սամվել Ղուկասյանի փոխարեն նշանակվեց նախագահականի թիկնազորի պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը: Ու հիմա, փաստորեն, մի շարք փոփոխություններ դեռ առջեւում են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս