«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմեն Աշոտյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի քվեարկության շուրջ նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Պարզվում է, որ ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ նախապես պայմանավորված է եղել, որ քվեարկելու են բոլոր հանձնաժողովների ղեկավարների օգտին, բայց պայմանավորվածությունը խախտվել է։ Աշոտյանը ամենաքիչ ձայնն է ստացել։
Պարզվում է, սակայն, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արգամ Աբրահամյանը Աշոտյանի օգտին բաց է քվեարկել՝ ի ցույց բոլորի: ՀՀԿ-ականները մեկնաբանում են, որ Հովիկ Աբրահամյանն այսկերպ ՀՀԿ-ին մոտենալու քայլեր է անում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: