Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նոր նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով: Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նախագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականներից եւ օգնականներից 16-ին: «Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, եւ նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներից»,- երեկ ասել է նա՝ նաեւ նշելով ԱԺ աշխատակազմի, հանձնաժողովների փորձագետների օպտիմալացման անհրաժեշտության մասին:

Նկատենք, որ ԱԺ-ում այս տարիներին ձեւավորվել է ԱԺ նախագահի խորհրդականների եւ օգնականների հսկա բանակ, երբ խորհրդարանի ամեն հաջորդ ղեկավար չի ազատել նախորդի կադրերին, բայց եւ աշխատանքի է տեղավորել իր մերձավոր շրջապատին: Եւ այսպես` ԱԺ նախագահի խորհրդականներն են դարձել նաեւ մեծ հարստության տեր անձինք՝ Վահագն Գրիգորյանը, որ նաեւ զբաղված է նավթային բիզնեսով, «Միսս Հայաստան» մրցույթի անցկացմամբ, ԱԺ իրավաբանական վարչության նախկին աշխատակից, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը եւ էլի շատերը: Ընդ որում, նրանց մի մասն այս ընթացքում ամիսներով չի ներկայացել աշխատանքի, բայց եւ ստացել է 400-500 հազար դրամ աշխատավարձ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս