
Արթուր Այվազյանի՝ Մանախի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: Ինչպես հայտնի է՝ ԱԺ ընտրություններից առաջ՝ մարտի 31-ի ուշ երեկոյան, «Ելք» դաշինքի անդամների ու Մանախի միջեւ միջադեպ էր սկսվել, ինչի արդյունքում ապօրինի զենք էր գործադրվել, որից հետո կալանավորվել էր Արթուր Այվազյանը:
Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ որոշումը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարանում: Ավելին՝ երեկ մեզ նաեւ հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը ՀՀ քննչական կոմիտեի քննիչը հայտնել է կողմերին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արթուր Այվազյանի եւ «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանի միջեւ տեղի է ունենալու առերեսում: