Տնային պայմաններում վարսերի աճի խթանումն արդեն իրատեսական է: Ստորև կներկայացնենք մի միջոց, որը գործում է շատ ավելի լավ, քան շամպույնները կամ այլ դիմակներ, քանի որ բոլոր բաղադրիչները բնական են: Թույլ և վնասված վարսերի տիրուհիները կարող են հանգիստ շունչ քաշել:
- 3 ճաշի գդալ սոխի հյութ
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 3 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ
- 1 թեյի գդալ մեղր
Պատրաստումը
- Սոխն անցկացրու քերիչով, ապա քամիր
Ճզմիր կիտրոնի կեսը և խառնիր սոխի հետ: Ցիտրուսը կչեզոքացնի անցանկալի հոտը:
Լցրու ձեթը և կրկին խառնիր
Մեղրը ավելացրու և կրկին ուշադիր ամեն ինչ խառնիր
Խառնուրդը լցրու շշի մեջ և լավ թափահարիր
Վարսերի աճին նպաստող միջոցը պատրաստ է օգտագործման
Խառնուրդը քսեք վարսերի երկարությամբ և թողեք մեկ ժամ: Այնուհետև լվացեք ջրով և շամպույնով: Ջրի մեջ մի փոքր կիտրոնի հյութ լցրեք, որպեսզի տհաճ հոտից ազատվեք:
Այդ միջոցն օգտագործեք շաբաթական երեք անգամ և 10 օրից դուք կնկատեք դրական արդյունք: