
Առնվազն 35 մարդ Է զոհվել, ևս 25-ը վնասվածքներ են ստացել ավտոբուսի գնդակոծման հետևանքով, որը 50-ից ավելի քրիստոնյա ուխտագնացների Էր փոխադրում Եգիպտոսի Էլ Մինիայի նահանգի Սբ.Սամուիլ վանքից ոչ հեռու:
«Ալ Յաում աս Սաբիա» թերթի կայքը հայտնում է, որ միջադեպը, որին մասնակցել է առնվազն 10 մարդ, տեղի Է ունեցել նահանգի արեւմուտքում գտնվող Էլ Ադվա քաղաքի մոտ: